ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին
Արմինֆո. Ապրիլի 8-ին ՀՀ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ԿԽՄԿ-ի զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին և ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրմանն ուղղված միջոցառումների օրակարգային հարցեր, նախանշվել համագործակցության հետագա միջոցառումները: Source