Արմինֆո. «Սպայկաե ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն հասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե: Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ‹‹Սպայկա›› ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։
Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է ՙՍպայկա՚ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին երկամսյա կալանքի ենթարկելու վերաբերյալ ՊԵԿ-ի միջնորդությունը: Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 7 մլրդ դրամի հարկերից խուսափելու համար:
Source