Համագործակցության և փոխգործակցության համաձայնագիր է կնքվել Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության ծառայությունների միջև

Արմինֆո. Ապրիլի 6-7-ը ՀՀ Ազգային անվտանգության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, երկօրյա այցով Արցախի Հանրապետությունում էր: Այցի շրջանակներում ԱԱԾ տնօրենը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգության ծառայություններին առնչվող հարցեր, նախանշվել անելիքները: 
 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնից,  ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանը հանդիպում է ունեցել նաև ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, և երկու հայկական պետությունների ազգային անվտանգության ծառայությունների միջև կնքվել է համագործակցության և փոխգործակցության մասին համաձայնագիր:
 

Այցի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման արարողությանը: 

Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, որից հետո իր ձեռամբ մատուցել է առաջին պատարագը:

Source

Yorum yapın